Քաղաքականություն

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Ամուլսարի համար միտինգ անողների դեմ

«Հրապարակ» թերթը գրում է՝ Ամուլսարի ճանապարհը փակած և հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանի Ջերմուկ այցելության օրը ընդդեմ «Լիդիան Արմենիա»-ի սարսափելի սպառնալիքներով հանդես եկած միտինգ անողներից Արթուր Բունիաթյանի և Արթուր Արամյանի դեմ ԱԱԾ-ն գործ է հարուցել «Սպանության,առողջությանը ծանր վնաս պատճառելու  կամ գույք ոչնչացնելու սպառնալիքով»  հոդվածով։

Սակայն 2 միտինգիստները ԱԱծ-ին հայտնել են,որ սպանություն կատարելու վերաբերյալ իրենց հայտարարությունները լուրջ չէին,որև մեկի ընտանքի անդամներից տեղյակ չեն,զենք էլ չունեն,իսկ իրենց պայքարը Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ։

Իհարկե հրապարակային խոսքը,որը հանրային վտանգ է ներկայացնում , պետք է միշտ պետական մարմինների հսկողության տակ գտնվի, սակայն կարիք չկար,որ այս հարցով հենց ԱԱԾ-ն զբաղվեր, չէ՞ որ դրա համար մենք ունենք ոստիկանության թաղային աշխատակից։

Կիսվել