Կենցաղային աշխատանքներ, որոնցով զբաղվել հղիներին կտրականապես արգելվում է
Կենցաղային աշխատանքներ, որոնցով զբաղվել հղիներին կտրականապես արգելվում է
Տան մաքրությունը կյանքում ամենագլխավորը չէ. Ապագա մայրիկների մոտ անվերահսկելի ցանկություն է լինում մինչև փոքրիկի ծնվելը տունը կատարելապես փայլեցնելը:
Տնային այս աշխատանքները կատարելիս պետք է հղիներն ուշադրություն դարձնեն նրան, որ որոշակի գործեր ուղղակի վտանգավոր են նրանց համար:
Լոգասենյակի մաքրություն. Բոլորս էլ գիտենք, որ հնարավոր չէ այս դեպքում խուսափել քիմիական նյութերի գործածումից, որի սուր հոտն ուղղակի հակացուցված է:հղիների:
Առհասարակ նրանք պետք շարժվեն հետևյալ կարգախոսով . Փախչել այնտեղից , որտեղ հաճելի չի բուրում:
Փոշեկուլով մաքրությունը․ Հղիների մեծ մասը բողոքում է մեջքի ցավից, իշիասից փոշեկուլով մաքրություն անելու պատճառով: Ան գործողությունները, որի ընթացքում դուք կռանում եք, վնասակար է:
Առաստաղի և վարագույրների մաքրություն․ Երբեք չի կարելի բարձրանալ սեղանի կամ աթոռի վրա անգամ լամպ փոխելու նպատակով. նմանատիպ աշխատանքներ անելիս հղիները հաճախ են կորցնում ծանրության կենտրոնը, որի պատճառով էլ մեծանում է ընկնելու հավանականությունը:
Լվացք անել և փռել․ Վաղաժամ ծննդաբերությունների հիմնական պատճառներից մեկը հաճախ լինում է լվացք անելը:
Ծննդաբերությունից հետո դուք դեռ կհասցնեք շատ-շատ լվացք անել, բայց մինչ այդ թող ուրիշներն անեն:
Կռանալուց և զամբյուղի սպիտակեղենը բարձրացնելուց մեջքի լարվածություն է առաջանում:
Ընտանի կենդանիների խնամք․ Այս ընթացքում պետք է խնդրել տան մյուս անդամներին զբաղվել նրանցով կամ էլ ծայրահեղ դեպքում կրել ձեռնոցներ՝ կեղտի համար նախատեսված արկղի հետ առնչվելիս:
Ծանր իրեր բարձրացնելը․ Երեխայի աճի հետ արդեն իսկ ծանրաբեռնվում է հղիի մեջքը, ծանր իրեր բարձրացնելը լրացուցիչ անհարկի ծանրաբեռնվածություն է:
Ձեր բժիշկը կասի՝ մինչև որքան քաշն է թույլատրելի վերցնել: