Կարեն Գրիգորյանի ընտանիքը տեղափոխվել է Սոչի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության։ Պատճառը Գրիգորյանների շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Կարեն Գրիգորյանը, որ հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից։
Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր։ Մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը, և ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը։ Ըստ այդմ՝ մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով։ Սա անգամ այն բանից հետո, երբ ոստիկանությունը Գրիգորյանների տան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանել։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։