ԺամանցՕգտակար

Կույս լինելը ոչ թե պարտադիր, այլ նորաձև է

Կույս լինելը ոչ թե պարտադիր, այլ նորաձև է

Չափազանց պահպանողական ու ավանդապաշտ հայ ազգը վաղ անցյալում բոլորովին այլ կերպ էր վերաբերվում աղջկական անմեղությանը:

Ըստ մի քանի գրավոր աղբյուրների՝ հեթանոսական Հայաստանում աղջիկներն իրենց անմեղությունը զոհաբերում էին Աստղիկ աստվածուհու պաշտանմունքի օրը՝ աստվածուհու անունը կրող տաճարում:

Հենց այս աղջիկներն էլ դառնում էին ամենացանկալի հարսնացուները:

Ցավոք, թե բարեբախտաբար, սա արդեն անցյալում է, մինչ «կարմիր խնձոր» երևույթը սրբացնելը:

«Հարսանիքի հաջորդ առավոտը նորահարսի տուն էին ուղարկում կտոր-կտոր արված հում հավ, ինչը խորհրդանշում էր նորահարսի կուսությունն ու մաքրությունը:

Այդ շրջանում հավը հարսանեկան ծիսակատարության մեջ հարսնացուի խորհրդանիշն էր:

Ժամանակի ընթացքում սովորույթը մի փոքր փոփոխվեց. հավի փոխարեն հարսնացուի տուն սկսեցին տանել կարմիր խնձոր:

Կարմիրը արյան խորհրդանիշն է, իսկ խնձորը՝ կնոջ պտղաբերության: Բացի այդ, խնձորն իր տեսքով հիշեցնում է կնոջ ֆիզիոլոգիական կառուցվածքը»,-պատմեց ազգագրագետ Աստղիկ Մելիքյանը:

Ըստ սոցիոլոգների, հայ տղաների 82%-ը ցանկանում է ամուսնանալ կույս աղջկա հետ։

Կույս

Հարցված աղջիկների 48%-ը նշել է, որ եթե հասարակական կարծիքը չլիներ, նրանք վաղուց չէին պահպանի կուսությունը, և միայն 15%-ն է հաստատել, որ եթե անգամ հասարակական կարծիքը չլիներ, միևնույն է, նրանք կույս կմնային:

Կուսության արժեքը դարձավ չափազանց բարձր տելեգոնիայի երևույթի բացահայտումից հետո:

Աղջկա անմեղությունը կարևորվեց ոչ միայն հայ և այլ պահպանողական հասարակարգերում, այլև ժամանակակից Եվրոպայում, որտեղ մարդիկ իմացան տելեգոնիայի՝առաջին տղամարդու էֆֆեկտի մասին, որը ենթադրում է սերնդի արտաքին հատկանիշների վրա առաջին սեռական զուգընկերոջ ազդեցությունը: 

Տելեգոնիայի երևույթը հայտնաբերվել է դեռևս 250 տարի առաջ:

Եվ կուսության նման պահանջարկի արդյուքնում էլ մեծ տարածում գտավ հիմերապլաստիկան, որը կուսաթաղանթի արհեստական վերականգնման շնորհիվ ստեղծում է աղջկա անմեղության պատրանք:

Կույս լինելը նորաձև է:

Կուսութունը աճուրդի են հանում բազմաթիվ կայքերում, անգամ Հոլանդիայում և այլ երկներում, որտեղ մարմնավաճառությունը լեգալ է, տղամարդիկ ահռելի գումարներ են պատրաստ ծախսել կույս մարմնավաճառներ ձեռք բերելու համար:

Ինչևէ, կույսերի թեման կարելի է փակել մեր մեծերից Դովլաթովի խոսքերով՝ «աղջիկը պետք է լինի անմեղ հոգում, քանզի փչացած հոգին չի սիրվում երբեք»:

Կիսվել