«Ամեն դեպքում՝ նա մնում է իմ Հասիկոն»․ Շուշան Պետրոսյանը՝ իր և Հասմիկ Կարապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին
«Ամեն դեպքում՝ նա մնում է իմ Հասիկոն»․ Շուշան Պետրոսյանը՝ իր և Հասմիկ Կարապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Կանադայից հանգստանալու համար Հայաստան վերադարձած երգչուհի Հասմիկ Կարապետյանը «Փոփ Արտ» հաղորդման շրջանակներում ասել էր.
«Ես սրտի ցավով եմ հիմա խոսում՝ այդ հեղափոխության շրջանում պառակտումներ եղան, որն անդրադարձավ մեր երգարվեստի բնագավառի վրա էլ։ Ինձ համար շոկային էր, որ Շուշան Պետրոսյանը ջնջեց ինձ իր ընկերների ցանկից»:
Երկու վաղեմի ու շատ մտերմիկ ընկերուհիների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներ իմանալու համար Boomnews.am-ը կապ հաստատեց երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ։ Նախ փորձեցինք պարզել, թե Շուշանն իսկապես հեռացրել է իր ընկերուհուն ընկերների ցանկից, և եթե այո, ապա, որն էր պատճառը։ Երգչուհին պատասխանեց․
– Այդ օրերին ես շատ ծանր հոգեվիճակում էի գտնվում և իմ երկու մտերմիկ ընկերուհիների (որոնցից մեկն էլ բնակվում է ԱՄՆ-ում) հրճվանքն ու ուրախությունը այդ պահին ինձ համար ցավալի էր։
Ես վստահ եմ, որ եթե նրանք լինեին իմ կողքին, տեսնեին իմ հոգեվիճակը, ապա իրավիճակին այդպես խանդավառոությամբ չէին վերաբերվի։ Եվ քանի որ նրանք ինձանից հեռու էին, ես առանց բացատրության ուղղակի հեռացրի նրանց իմ ընկերներ ցանկից՝ հույս ունենալով, որ Հայաստան վերադառնալով մենք անպայման կքնարկենք այդ քայլը։ Ես վստահ էի, որ նրանք ինձ կհասկանան, նրանք ինձ համար զուտ ընկերուհի չեն, նրանք իմ տան անդամն են եղել։
Հարցին, թե ինչպես է Շուշան Պետրոսյանը վերաբերվում Հասմիկ Կարապետյանի այդ քայլին, դիտարկում է դա որպես Հայաստան նոր վերադարձած երգչուհու PR քայլ, նա պատասխանեց․
– Ինձ համար շատ ցավալի է։ Ես սպասում էի, որ Հասմիկը, Հայաստան գալով, ինձ այցի կգա, որ մենք խոսենք դրա մասին։ Սակայն իմ սպասումները չարդարացան։ Ես անգամ տեղյակ չէի, որ նա Հայաստան է եկել, ես ժամանակ չունեմ սոցցանցերին հետևելու։ Իսկ նրա այդ քայլի մասին տեղեկացել եմ միայն այն ժամանակ երբ սկսեցի սպառնալիքներով ու վիրավորանքներով նամակներ ստանալ։
Նա հասավ իր ուզածին, մարդիկ հիասթափվեցին ինձանից։ Չեմ կարծում, թե դիմացինին նվաստացնելով, դու դրանով կբարձրանաս, դա PR քայլ կլինի քեզ համար և դա էլ այն դեպքում, երբ ասում ես, որ մինչև հիմա սիրում ես այդ մարդուն։ Ամեն դեպքում նա ինձ համար շարունակում է մնալ իմ Հասիկոն, ես դատավոր չեմ, ինձ համար մի դատավոր կա միայն, այн էլ երկնքում։
Երգչուհին նաև հավելեց, որ այդ միջադեպից հետո չի հանդիպել ու ոչինչ չի պարզաբանել իր վաղեմի ընկերուհու հետ։
– Անկեղծ ասած, պարզաբանելու արդեն ոչինչ չկա,- եզրափակեց Շուշան Պետրոսյանը։