Սաշիկ Սարգսյանը փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ և հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը։
Նրանց իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից, և դրանից անմիջապես հետո Ալեքսանդր Սարգսյանին պատկանող Թումանյան փողոցի բնակարանում խուզարկություն է սկսվել։ Մոտ 9 ժամ տևած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենք, գումար և առգրավվել է մի գեղանկար։ Իրեն՝ Սաշիկ Սարգսյանին, և որդուն՝ Հայկ Սարգսյանին, բերման են ենթարկել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: