Մամուլ

Եթե ամեն ինչ արդար ձևով ընթանա, ապա հորեղբայրս վախենալու բան չունի. Քոչարյանի զարմուհի

Լուրեր են տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության Մարտի 1-ի գործով, ավելին՝ նրան արդեն ծանուցագիր է ուղարկվել:

Լուրը ճշտելու համար զրուցեցինք Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ «Մենք ծանուցագիր չենք ստացել, հետևաբար՝ հարցաքննության կանչվելու կամ ցուցմունք տալու մասին անիմաստ է խոսելը»,- ասում է Սողոմոնյանը։

Այս թեմայով Primenews.am-ը զրուցեց նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստեր՝ Իրինա Քոչարյանի հետ։ Մեր զրուցակցի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործի բացահայտման առումով որևէ վախենալու բան չունի։

«Միայն կարող եմ ասել, որ եթե ամեն ինչ արդար ձևով ընթանա և չվերածվի «Աբսուրդի թատրոնի», ապա հորեղբայրս վախենալու բան չունի և հենց ինքն է շահագրգռված, որ ամեն ինչ պարզաբանվի»,-մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի զարմուհին։

Կիսվել