«Կարողա գիտես բեռնատար եմ»․ 26 համարի ավտոբուսի վարորդը թույլ չի տվել հաշմանդամ տղային նստել
«Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատեր Մարիաննա Երվանդյանը կայքում մի դեպք է բարձրաձայնել, որին անձամբ ականատես է եղել և նույնիսկ լուսանկարել տվյալ ավտոբուսը, որի մեջ տեղի է ունեցել դեպքը։ Այս գրառումն այնքան հուզիչ է ու ցավալի, որ անհնար եղավ անտեսել ու անցնել, ուստի ձեզ ենք ներկայացնում գրառումը․
«Այսօր 26 համարի 4840S համարներով ավտոբուսի վարորդը` հասնելով 2 մասիվի կանգառ, կանգ առնելով մե՜ծ ախորժակ ուներ, որ բազմաքանակ ժողովուրդ կնստեր, մեկել իր կամքին հակառակ փորձում էր նստել կիսահաշմանդամ մի տղա (մոտ 20 տարեկա), ով հենափայտերով էր ու միքիչ դժվարությամբ էր գալիս: Երբ անզուսպ ու անսիրտ վարորդը նկատեց տղաին՝ դռները փակեց ու քշեց։ Աստված գիտի թե ինքան էր սպասել 26 համարի ավտոբուսին էս անտանելի շոք եղանակին, ու սենց ինչքան պիտի մերժվեն հաշմանդամները։
Էս առաջին դեպքը չի, էլի սրանից ոչնչով չտարբերվող թափթփուկ գազելի վարորդ կանգնելով կանգառում՝ մի կին իր դստեր հետ, ով հաշմանդամի սայլակի վրա էր, փորձում էին նստել, երբ էտ անխիղճ վարորդը դուռը բաց վիճակում քշել ու գոռացել է՝ «Կարողա գիտեք բեռնատար եմ»։
Խնդրում եմ, օգնեք նմանատիպ վարորդներին թույլ չտանք վիրավորեն, կոտրեն նրանց մեջ մնացաց մի փոքր սերն ու հավատը էս կյանքի հանդեպ։ Մի մոռացեք «բեռնատարի» վարորդներ, որ մի օր ձեզ արժանի ճակատագրով հնարավորա «բեռ» դառնաք ձեր շրջապատի համար»։