Մամուլ

«Մենք Ծառուկյանի հետ խնդիրներ չունենք». Ծառուկյանի անվան շուրջ պտտվող սկանդալի իրական կողմը

Արդեն հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։

Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի արդյունքում, որպես կասկածյալ՝ ձերբակալվել են ու տեղափոխվել ոստիկանության։

Սակայն տուժողի կինը՝ Լիլիթ Հակոբյանը, հեռախոսազրույում հերքեց իր ամուսնու խոսքերը և պարզաբանեց, թե ինչ է եղել իրականում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվել