Ավտովթարի ենթադրյալ զոհը դիահերձարանում արթնացել է
Հարավային Աֆրիկայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի պատճառով ոստիկանությունը հայտարարել էր, որ երեք մարդ է մահացել:
Շտապօգնության բժիշկները գլխի հատվածում լուրջ վնասվածք ստացած կնոջը համարել են մահացած և նրա դիահերձարան են տարել:
Ժամեր անց դիահերձարանի աշխատակցիները պարզել են, որ նա ողջ է:
«Երբեք չէինք սպասում, որ սառնարանի դուռը կբացենք ու այնտեղ կտեսնենք ողջ մարդու: Իսկ եթե մենք սկսեինք դիահերձել ու նրան սպանեինք»,-նշել է դիահերձարանի աշխատակիներցի մեկը:
Դրանից հետո կնոջը ուղարկել են հիվանդանոց:
«Եթե հաշվի առնենք նրա տրավմաները, դիահերձարանի սառնարանում մնալը, ապա պետք է շնորհակալություն հայտնել Աստծուն, որ նա ողջ է մնացել»,- նշել է բժիշկներից մեկը: