Ասես մամայիս նորից կորցրած լինեմ․ Ես կարոտում եմ քեզ․․․
Ինչպես հայտնեի էինք, երեկ 63 տարեկան հասակում, ծանր հիվանդության պայմաններում կյանքից հեռացավ սիրված երգչուհի , ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, ով երկար տարիներ պայքար էր մղում քաղցկեղի դեմ:
Դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը իր Instagram-ի էջում հրապարակել է լուսանկար լուսահոգի երգչուհու հետ, և նկարին կից կատարել հետևյալ հուզից գրառումը. «Երկնքում մի աստղ էլ փայլեց»:
Սոֆի Մխեյանը ևս կիսվել է Instagram-ում մի լուսանկարով, որում պատկերված են ինքը, Նադեժդա Սարգսյանը, Էմմին՝ իր որդու հետ և Նազենի Հովհաննիսյանը: Սոֆին հրապարակմանը կից գրել էր. «Նադեժդա Սարգսյան՝ Մեր Նադյան․․․Աստված Հոգիդ Լուսավորի․․․»։
Նազենի Հովհաննիսյանը ևս հուզել է մարդկան իր գրառմամբ․ «Նադյա ջան, քեզ շատ եմ սիրում, շատ էի սիրում ու էլի կսիրեմ։ Քո մասին անցյալով չի լինում… Մահը… հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու ինձ համար միշտ եղել ես բացառիկ, շարժիչ ես բոլորիս համար, մեր Նադյան, ով անհավանական ուժի տեր էր, ով կյանքի կռիվ էր տալիս, ու բոլորիս ստիպում ապրել, չհոգնել, չընկճվել։
Իմ ընկերն ես, Էմուլիս պես քեզնով հիանում էինք, ապրում ու անսահման ցավ զգում հիմա… կորստովդ։ Նադյան՝ իր անվան պես միշտ հուսադրող, սիրող ու կյանքին հավերժ սիրահար։ Իմ սիրելի ու թանկ Դոդոն ու Նադյան, որ կրկին միացան ինչ-որ տեղ՝ այնտեղ՝ վերևներում։ Ասես մամայիս նորից կորցրած լինեմ… Վերջերս Նադյան ասաց. «Ստիվ Ջոբսն էդքան հնարավորություններով չկարողացավ հաղթել էդ հիվանդությունը, իսկ ես կամ այսքան տարի, ուրեմն՝ Աստված մի բանի համար ինձ պահում ա…»։
Աստված էսքան տարի քեզ մե՛զ համար էր պահում, Նադյուշ, Էմուլի համար, քո թոռներին վայելելու համար։ Լույսի մեջ մնա, ինչպես որ կայիր, լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն հոգի։ Շողա երկնակամարում, քո իսկական տեղն էնտեղ է։ Ես կարոտում եմ քեզ…»։