Քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք․ Արթուր Աղաբեկյան
ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանի արդեն հայտնի վեճին, գրել է․
«Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն տեխնիկական պատճառներից ելնելով այսօր եմ արտահայտում կարծիքս.
Տիկին Ժաննա, մեկ անգամ առիթ եմ ունեցել Ձեր արտահայտությունների համար նախատելու Ձեզ:
Ստիպված եմ Ձեր անհարիր պահվածքի և արտահայտույթյան «գյալմա»՝ եկվոր բառն օգտագործելու համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից:
Եվ հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք:»