Մամուլ

ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են ԵԿՄ շենքը. Մանվել Գրիգորյանը ներսում է

ArmLur.am-ի թղթակիցը Էջմիածնից հայտնում է, որ այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժնում: Այնտեղ նրա հետ է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են ԵԿՄ շենքը: Նրանք, ըստ երևույթին, ինչ-որ հրամանի են սպասում:

Նշենք նաև, որ շենքի դիմաց մեծ թվով քաղաքացիներ են հավաքված:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել