ՄամուլՔաղաքականություն

«Ծառուկյան» դաշինքը կարող է դառնալ ընդդիմություն, ընդամենը մեկ շաբաթ հետո

«Առաջին լրատվական»-ը գրում է․ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են. ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի`Գագիկ Ծառուկյանի հետ:

«Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ»,- զայրացած հարցնում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նաիրա Զոհրաբյանը ընդհանրապես կոչ է անում Գագիկ Ծառուկյանին այդ փոփոխությունը ընդունվելուց հետո հուլիսի 1-ից դադարեցնել բարեգործությունը, իսկ Իվետա Տոնոյանը վստահ է, որ եթե Ծառուկյանը դադարեցնի իր կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը, դրա շահառուների բողոքի ալիքը կուղղվի կառավարության և նրա ղեկավարի դեմ: Չի կարելի բացառել, որ «Ծառուկյան» դաշինքն էլ առաջնորդի այդ բողոքի գործողությունները, ներկայիս իշխանական կուսակցությունից դառնալով ընդդիմադիր:

Իվետա Տոնոյանն ասում է, որ այս նախագիծը մշակվել է դեռևս նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ, և Կարապետյանը իր ստորագրությունը դնելով այդ նախագծի տակ, ցանկացել է հեռանալուց առաջ վերջին վատությունն անել Գագիկ Ծառուկյանին:

Բայց Տոնոյանը և «Ծառուկյան» դաշինքի մյուս պատգամավորները շատ լավ գիտեն, որ այս նախագիծը խորհրդարան է ուղարկել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ այսպիսով ցույց տալով, որ միանգամայն համաձայն է նախագծով առաջարկվող փոփոխությունների հետ:

Ավելին, կառավարությունն այս նախագիծն ընդգրկել է հունիսի 19-ին կառավարության առաջարկով հրավիրվող խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգ, և կառավարությունը, այս նախագիծը ճանաչելով հրատապ, առաջարկում է, որ այն քննարկվի և ընդունվի հրատապության կարգով:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կիսվել