Իտալիայում լեռներից «թափվող» սողանքը կանգ է առել 420-ամյա եկեղեցու առաջ (Տեսանյութ)
Իտալիայում լեռներից «թափվող» սողանքը կանգ է առել 420-ամյա եկեղեցու առաջ։
Իտալա-շվեյցարական սահմանի մոտ՝ Սանտուարիո դի Գալիվաջիո բնակավայրում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:
Լեռներից արագընթաց ներքև շարժվող սողանքն անսպասելիորեն կանգ է առնում 420 տարվա եկեղեցու առաջ: Սողանքի ժամանակ 7.500 խմ քար ու հող է թափվել, սակայն, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել:
-Որպես հավատացյալ՝ կարող եմ ասել, որ Աստծո ողորմած ձեռքը միջամտեց՝ հակառակ դեպքում այս ամենը կարող էր ողբերգական ավարտ ունենալ,-ասել է եկեղեցու քահանա Անդրեա Կաելին:
Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ 1492թ. երկու երիտասարդ աղջկա, իրենց իսկ պնդմամբ, տեսիլքով երևացել էր Սուրբ Մարիամ Աստվածածինը: