«Փաշինյանի հետ երբեմն ապրող կինը». Էդգար Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի և օրինագծի հեղինակի մասին
ԱԺ-ում ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ պատգամավոր Էդգար Ղազարյանը կասկածի տակ դրեց նախագծի հեղինակների դերը՝ պնդելով, որ դրա իրական հեղինակը ոչ թե Զարուհի Բաթոյանն է, այլ Աննա Հակոբյանը։
«Այս նախագծի իրական հեղինակը դուք չեք, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է՝ Աննա Հակոբյան անունով»,- դիմելով Բաթոյանին՝ հայտարարեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ինքն է նախաձեռնության հեղինակը։ Ղազարյանը նաև հարցրեց, թե ինչպես է օրինագիծը հայտնվել պատգամավորների ձեռքում և արդյոք որևէ մեկը նրանց դրդել է այն շրջանառության մեջ դնել։
Զարուհի Բաթոյանը հորդորեց հարգանքով արտահայտվել Աննա Հակոբյանի մասին՝ նշելով, որ նախագիծը մշակվել է կառավարության, հատկապես ՆԳՆ-ի հետ համագործակցությամբ։ Նա նաև հաստատեց, որ օրենսդրական նախաձեռնությունն արձագանքում է Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավին։
Տեսանյութը՝ ստորև․


