Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանն այսօր ամուսնանում է
Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ դերասանուհի Էլեն Սաֆարյանն այսօր ամուսնանում է։ Bavnews.am-ի տեղեկություններով՝ Էլենի սիրելին Էրիկ Թավադյանն է։
Այսօր զույգը պաշտոնապես արդեն ամուսնանում է։
Նշենք, որ հարցազրույցներից մեկում Էլենն առաջին անգամ անկեղծացել էր, որ սիրելիից՝ Էրիկից մեծ է 3 տարով։
Հավելենք, որ զույգն առաջին անգամ հանրությանը միասին ներկայացել է «Խազեր» մրցանակաբաշխությանը, սակայն մինչ այդ էլ Էլենը չի թաքցրել ընտրյալ ունենալու փաստը՝ իր ինստագրամյան էջում, պարբերավար, կիսվելով համատեղ լուսանկարներով:
Ստորև ներկայացնում ենք կադրեր Էլենի հարսանեկան արարողությունից։
Հետևեք մեր տելեգրամ ալիքին, որպեսզի բաց չթողեք ամենագլխավոր տեսանյութերը։


