Շոու-բիզնեսՏեսանյութ

Ամուսնանում է դերասանուհի Դիանա Մխիթարյանը․ բացառիկ կադրեր հարսանիքից

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի է ունենում դերասանուհի և երգչուհի Դիանա Մխիթարյանի հարսանյաց արարողությունը։

Դերասանուհին իր կյանքի կարևորագույն օրվան հատուկ պատրաստություն է տեսել և սոցիալական հարթակներում կիսվել նախապատրաստական մի քանի կադրերով՝ հետևորդներին ներկայացնելով հարսանեկան օրվա մթնոլորտն ու հարսի առավոտը։

Դիանան, կարծես, հեքիաթային արքայադուստր լինի։ Նրա հարսանեկան կերպարն առանձնահատուկ ուշադրություն է գրավում՝ այս գեղեցիկ օրը դարձնելով էլ ավելի հիշարժան։

Հիշեցնենք, որ Դիանա Մխիթարյանը նշանադրվել էր այս տարվա մարտի 5-ին՝ Փարիզում։

Նրա սիրելին՝ Ռազմիկ Իգիթյանը, դերասանուհուն ամուսնության առաջարկություն էր արել Սիրո քաղաքում։

Այդ ժամանակ Դիանան իր զգացմունքներով կիսվել էր սոցիալական ցանցերում՝ նշանադրության օրը համարելով իր կյանքի ամենագեղեցիկ և հիշարժան օրերից մեկը։

Bavnews-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով անսահման սեր, ընտանեկան ջերմություն և երկար տարիների երջանկություն։

Իսկ այժմ ներկայացնում ենք հարսանեկան օրվա բացառիկ կադրերը։

Տեսանյութը ստորև

Կիսվեք ձեր էջում