«Դատախազը թող գնա Ամասիայի սարերը՝ խոտը ելել է, որևէ ոչխար դժգոհ չէ․․․»․ Լևոն Բարսեղյան
Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սերժիկի դատախազը չի կարողանո՞ւմ իմանալ, թե ով է լրագրողներ ու ցուցարարներ ծեծելու հրամաններ տվել 2015 թվի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում, և 2016 թ. Սասնա Ծռերի զինված ապստամբության օրերին, ով է Սարի թաղում մարդկանց տները հրկիզելու հրաման տվել, ով է կառավարել մարդկանց ծեծող հրոսակախմբերին ու ոստիկանական չեթեներին:
Դե եթե էդ հասարակ բաները, որ բոլորս գիտենք, դատախազը չի կարողանում իմանալ, թող գնա Ամասիայի սարերը՝ խոտը ելել է, որևէ ոչխար դժգոհ չէ, ասացին․․․ Ասացին նաև, որ ոչխարները խնդրեցին մի քիչ հեռու արածել»: