Խմելու ջրի ջրատարից սատկած մուկ են հանել (լուսանկար 18+)
Չարենցավանի բնակիչը խմելու ջրի ջրատարից սատկած մուկ է դուրս բերել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Մարինե Թումեյանը՝ հրապարակելով լուսանկարը։
«Այս սատկած մուկը բնակիչը հանել է խմելու ջրի ջրատարից։
Դուք ձեր աշխատանքը երևում է՝ թե ինչ պարկեշտ եք կատարում։ Առանց այն էլ ձեր աշխատանքից գոհ չէինք։
Ո՞ւր են ձեր ֆիլտրները, պաշտպանիչ ցանցերը։
Բոլոր ջրատարները շատ վատ վիճակում են։ Այս է մեր քաղաքի ջրի պատկերը։ Բնակիչները խմում են կեղտոտ ու աղտոտված ջուր»,- գրել է նա։



