ՄամուլՏեսանյութ

Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է մեքենան մխրճվում խմորեղենի արտադրամասի մեջ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus GX470» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վթարի հետևանքով հարևանությամբ գործող խմորեղենի արտադրամասի տարածք մխրճված «Lexus GX470»-ի վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են նաեւ խմորեղենի արտադրամասի սեփականատիրոջ ինքնությունը։

Նշված արտադրամասին պատճառվել է նաև խոշոր չափի նյութական վնաս։

Տեսանյութը ստորև․


Կիսվեք ձեր էջում