Մամուլ

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։

Նա կներկայացվի նախաքննական մարմին, հայտնում են ՆԳՆ-ից։

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում նվաստացնում իր կողակցին:

Ավելի ուշ միջամտել էր նաև մեկ այլ ուղևոր, և լեզվակռիվ էր սկսվել:

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն արձագանքել էր՝ նշելով, որ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Կիսվեք ձեր էջում