Շոու-բիզնեսՏեսանյութ

«Աստղ էի ինձ զգում, հետո զուգարան մաքրեցի»․ Շպռոտի անկեղծ խոստովանությունը

«Խոստովանություն» հաղորդման հյուրը երգչուհի Շպռոտն էր։ Զրույցի ընթացքում նա անկեղծացել է՝ պատմելով Նյու Յորքում ապրելու և աշխատելու, ինչպես նաև այդ տարիներին ստացած կյանքի կարևոր դասերի մասին։ Զրույցին հետևել է Bavnews-ը։

Շպռոտը պատմել է, որ Նյու Յորքում աշխատել է հյուրանոցում՝ որպես հավաքարարուհի, և օրական մաքրել է 15 սենյակ։ Երգչուհու խոսքով՝ այդ աշխատանքն իրեն օգնել է վերանայել սեփական անձի մասին պատկերացումները։

«Նյու Յորքում հյուրանոցում հավաքարարուհի եմ աշխատել, օրը 15 սենյակ էինք մաքրում։ Ու պատկերացրու՝ դու մեծ բեմից, Եվրատեսիլի 2 աստղի հաղթանակից հետո, ու ընդհանրապես՝ աշխատանքի խնդիր, ոչ մի բանի խնդիր չունենալուց հետո, դու՝ ամբիցիաների զոհ դարձած, եկել, հասել ես նրան, որ Մանհեթենի զուգարանները մաքրես։ Ապրես, Անի ջան, ապրես»,- պատմել է Շպռոտը։

Երգչուհին խոստովանել է, որ այդ աշխատանքն իր համար ինքնաճանաչման կարևոր փուլ է եղել։

«Երբ որ գնացի ու սկսեցի զուգարան մաքրել, ես այդ ժամանակ հասկացա, որ մի րոպե, ես սովորական մահկանացու եմ, ոչ մի բանով չեմ տարբերվում ոչ մի ուրիշ մասնագիտության աղջկանից»,- անկեղծացել է նա։

Շպռոտը նաև նշել է, որ նախկինում մաքրությամբ զբաղվել է մայրը, իսկ ինքն աշխատել է դրսում և գումար բերել տուն՝ փորձելով օգնել ընտանիքին։

«Բանն այն է, որ ես ողջ կյանքում չեմ մաքրել, իմ մաման է արել։ Ես ոնց որ տղան եմ եղել, դրսում աշխատել եմ, փող բերել եմ, ասել՝ մամա ջան։ Քույրիկս ավելի կանացի էր։ Էնպես չի, որ ես ուզել եմ, էդպես ստացվել է՝ բնավորությամբ էդպես եմ և փորձել եմ մամային օգնել»,- պատմել է երգչուհին։

Նրա խոսքով՝ մոտ վեց ամիս այդ աշխատանքով զբաղվելն իրեն անհրաժեշտ էր նաև սեփական ամբիցիաները հաղթահարելու համար։ Շպռոտն անկեղծացել է, որ տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում գտնվելուց հետո սկսել էր իրեն աստղ զգալ։

«Ու սկսում եմ էդ մաքրություններն անել մոտ վեց ամիս, ու ինձ պետք էր էդ աշխատանքը, որպեսզի ես խոնարհվեմ։ Իմ մոտ արդեն էդ տասը քանի տարիների ընթացքում, երբ որ ես միշտ ուշադրության կենտրոնում էի, ինձ թվում էր՝ ես աստղ եմ, հասկացար»,- ասել է Շպռոտը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում