Շոու-բիզնեսՏեսանյութ

«Աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան

«Բաց սիրտդ» հաղորդաշարի եթերում դերասան Լևոն Մկրտչյանն արձագանքել է Հրաչ Մուրադյանի դիտարկմանը, որ իր և սիրելիի՝ հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի զույգը մեծ փորձություն է անցել։

«Հանրային շատ մեծ ալիք էր, որ անընդհատ քո մասին ես կարդում, տակը վատ բաներ են գրում ու դա չէր վերջանում:

Էվելինան 25 տարեկան աղջիկ էր, եթե հոգով, բնավորությամբ մի քիչ թույլ լիներ, կարող էր իրեն մի վնաս տալ… Ընկերներս ասացին՝ անցիր առաջ, Լևոն ջան, քո շրջապատը, ընկերները քեզ ճանաչում են, էն մարդիկ, ովքեր ունեն մտածելու ունակություն, քեզ ճանաչում են, ու բոլորս հասկանում և ընդունում ենք քո սիրելիին», – ասել է դերասանը։

Հիշեցնենք, որ Լևոն Մկրտչյանի անձնական կյանքը բուռն քննարկումների առիթ դարձավ, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի՝ հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարները։ 2025 թվականի ապրիլին զույգն ամուսնացավ։

Անդրադառնալով իրենց հարաբերություններին՝ Մկրտչյանն ասել է.

«Իրականում մեր սերն ամրապնդվեց, մենք չթուլացանք: Ես և Էվելինան ապացուցեցինք, որ ուզում է՝ ամբողջ աշխարհը մեր դիմաց դուրս գալ, դա մեր որոշումն է: Մենք Աստծո տանը խոստում ենք տվել»:

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում