4 տարեկան երեխա ուներ․ նոր մանրամասներ՝ Դավթաշենի ողբերգական դեպքից
Դավթաշենում օրեր առաջ հայտնաբերված 30-35 տարեկան կնոջ մահվան դեպքի վերաբերյալ մանրամասներ են պատմել շենքի բնակիչները։
Նրանց խոսքով՝ կինը ամուսնու և մանկահասակ երեխայի հետ վարձակալությամբ բնակվել է շենքի 6-րդ հարկում։ Հենց այդ հարկի պատշգամբից էլ կինն ընկել է։
«Շատ ցավալի դեպք է։ Ընտանիքը շատ լավն էր՝ խելացի, խելոք մարդիկ էին։ Փոքր երեխայի հետ էին ապրում։
Բոյական մարդիկ էին, նրանց մասին երբեք վատ բան չենք լսել։ Ումից էլ հարցրել ենք, միայն լավն են ասել։
Դեպքի գիշերը՝ մոտավորապես ժամը 8-ի, 9-ի կամ 11-ի կողմերը, մենք իմացանք կատարվածի մասին։
Երբ եկել ենք՝ արդեն շտապօգնություն էին կանչել։ Մեր տեղեկություններով՝ ամուսինները միասին նստել, հաց են կերել, քյաբաբ են բերել, կերել են, հետո ամեն ինչ նորմալ է եղել։ Այնուհետև կինը դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու։ Լսել են ձայնը, և երբ կինը վայր է ընկել, զանգահարել են շտապօգնություն։
Դրանից հետո ոստիկաններն են եկել»,- պատմել է բնակիչը։
Տեսանյութը ստորև․


