Շոու-բիզնես

Դադարեցնում եմ իմ գործունեությունը որպես բլոգեր․ Haydalek

Բլոգեր, ինֆլյուենսեր Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Իմ շատ սիրելի հետևորդներ։ Ես շուտով մի քանի ամիսների ընթացքում կավարտեմ բոլոր գրանցված համագործակցությունները ու պայմանագրերով ամրագրված պարտականությունները, որից հետո ես կդադարեցնեմ իմ գործունեությունը որպես բլոգեր։

Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները, շատ սիրելով ձեզ և ավելի շատ սիրելով ինձ ու իմ ընտանիքը՝ նման որոշում եմ կայացրել։

Շնորհակալ եմ այս 5 տարիների համար։

Խնդրում եմ այս գրառումը չփորձել մանիպուլացնել, սա իմ պարզ մարդկային որոշումն է։

Այս փոստը հեռացնելու եմ, որպեսզի չխանգարի արդեն, իսկ գրանցված և պայմանագրով նախատեսված գովազդներին, ունեմ պարտականություններ որոնք որակով և ժամանակին կհասցնեմ ավարտին։

Haydalek
Կիսվեք ձեր էջում