Շոու-բիզնեսՏեսանյութ

Էլիզն ու Ստելը չեն շփվում. Արամ Մելիքյան

Հանդիսավար, հաղորդավար Արամ Մելիքյանն՝ Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդման շրջանակներում​ խոսել է որդեգրած դուստրերից՝ բլոգեր Էլիզ Մելիքյանի հետ հարաբերությունների մասին։

«Երբ որ Էլիզը շատ արագ որոշեց առանձին ապրել, դա փոթորիկն էր, որը չհաղթահարվեց։ Հիմա մենք Էլիզի կյանքում չկանք, Էլիզը մեր կյանքում չկա։ Ամեն դեպքում մեր գեղեցիկ պատմությունն ինչ-որ մի կետում ավարտվեց։

Էլիզի կյանքում մենք եղել ենք շատ կարևոր ժամանակ, ու ասեմ՝ Էլիզն էլ մեր կյանքում է եղել շատ կարևոր ժամանակ, միշտ որ Էլիզի մասին խոսում եմ, խայտառակ դրական էմոցիաներ են գալիս»,-ասել է Արամ Մելիքյանը։

Նա հայտնել է, որ Էլիզի քույրը՝ Ստելլան այս պահին չի շփվում նրա հետ։

«Ես մի երեք ամիս առաջ Էլիզի մոտ էի գնացել, հատուկ այդ թեմայով եմ խոսել նրա հետ, վստահ էի, որ ինքն այդպես է մտածում։ Ես կամ Լիլոն որևէ ձև չենք առնչվում իրենց լարվածությանը։ Ստելլի համար շատ ցավոտ է եղել Էլիզի գնալը»,-ասել է Արամ Մելիքյանը։

Մանրամասները ստորև տեսանյութում

Կիսվեք ձեր էջում