Աշխարհ

Մոսկվայի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվում

Մոսկվայի չորս օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը՝ հետաձգվել։

Այս մասին հայտնել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով Airports.ru-ի տվյալներին։

Նշվում է, որ Շերեմետևո օդանավակայանում չեղարկվել է 155 չվերթ, իսկ Վնուկովոյում՝ 50։

Ռուսաստանի շինարարական գործակալությունը նշել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ի դրությամբ, Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է ավելի շատ չվերթ, քան հոկտեմբերի 16-ի ամբողջ օրվա ընթացքում։

Կիսվեք ձեր էջում