Ավանում տեղի ունեցած դեպքերով քաղաքապետարանի եւ Ավանի աշխատակցներն ազատ են արձակվել. «Հայկական ժամանակ»
Armtimes.com-ը գրում է․ Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդուփշուր արած, զանգվածային անկարգությունների կասկածանքով ձերբակալվածներից երկուսը ազատ է արձակվել: Խոսքը՝ օրեր առաջ ձերբակալված Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանի եւ Երեւանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Էդմոն Պետրոսյանի մասին է:
Նրանց ձերբակալումը մեկ այլ դատավոր իրավաչափ է համարել, սակայն կալանավորման միջնորդությունը քննող դատավորը մերժել է քննիչի միջնորդությունը եւ դատարանի դահլիճից ազատ արձակել երկուսին էլ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում