Շոու-բիզնես

«Ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. Ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է». Գևորգ Գրիգորյանը

Դերասան Գևորգ Գրիգորյանն այսօր դառնում է 28 տարեկան: Հեռուստադիտողը դերասանին ճանաչում է մի շարք հեռուստասերիալներից:

ShowBiz.am-ի հետ ունեցած զրույցում դերասանն անկեղծացավ, հիշեց իր մանկությունը, պատմեց զգացողությունների մասին, ինչպես նաև առաջին անգամ բարձրաձայնեց ու խոսեց ուկրաինուհի կնոջից բաժանվելու մասին:

-Քանի՞ տարեկան դարձավ այսօր Գևորգ Գրիգորյանը:

-Դարձա 28 տարեկան:

Մանկությունից տպավորված և հիշվող ծննդյան օրը ո՞րն է եղել:

-Երբ դարձա 10 տարեկան, ինձ թվում էր՝ արդեն մեծ մարդ եմ. լուսանկարչական ապարատ էի նվեր ստացել, որով նկարում էի հենց այդ օրը և չափազանց ոգևորված էի:

-Կպատմե՞ք ձեր ձեռքբերումների մասին և ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը Ձեր:

-Ամենամեծ ձեռքբերումս իմ շրջապատի լավ մարդիկ են, ովքեր մնացել են կողքիս. շատերը եկան-գնացին, բայց մնացին նրանք, ովքեր կան: Ի դեպ՝ ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է:

Գևորգ Գրիգորյան

-Հենց այդ հիասթափություններից ու կորուստներից կպատմե՞ք:

-Բնականաբար, ցանկացած մարդու կյանքում լինում են հիասթափություններ: Եղել են մարդիկ, ովքեր ուղղակի կորել են, բայց ունեմ մանկությունից շատ լավ ընկերներ, ովքեր իմ ամենամեծ ձեռքբերումներն են:

-Այս 28 տարիների ընթացքում եղե՞լ են բաներ, որոնց համար զղջում եք և շատ կուզեիք, ժամանակը հետ տալով, փոխել դրանք:

-Իմ կյանքում ոչինչ չէի փոխի, որովհետև ոչնչի համար չեմ փոշմանում. շատ գոհ եմ իմ կյանքից:

-Առհասարակ ինչպե՞ս եք սիրում անցկացնել ձեր ծննդյան օրը և ինչպե՞ս եք այսօր նշելու:

-Ծննդյանս օրը երբեք պլանավորած չեմ նշել. ոչ էլ այս անգամ: Հենց հիմա ընկերոջս՝ քանդակագործ, նկարիչ Հակոբ Վարդանյանի արհեստանոցում եմ, որտեղ դասի եմ, և ծնունդս էլ կանցնի հենց այստեղ:

-Ավելի շատ սիրում եք նվեր ստանալ թե՞ նվիրել և նվեր ստանալիս կարևորու՞մ եք արժեքը:

-Սիրում եմ և՛ ստանալ, և՛ նվիրել: Արժեքն ինձ համար էական չէ. կարևորը սրտանց նվիրելն է:

-Համարու՞մ եք Ձեզ լիակատար երջանիկ մարդ:

-Ամբողջովին այո՛, որովհետև զբաղվում եմ նրանով, ինչով որ ուզում եմ և հակառակը՝ այն, ինչ չեմ ուզում, չեմ անում:

Կիսվել