Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոճանապարհի ասֆալտը մոտ 50 սմ խորությամբ փլվել է
Armtimes.com-ը գրում է․ Հունիսի 3-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ավտոճանապարհը փլվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դիտահորի մոտակայքում, առաջացել է ասֆալտի նստվածք՝ 2 քմ տարածքով և 50 սմ խորությամբ, որը սահմանազատվել է քաղաքացիների ուժերով:
Փրկարարները և քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները համատեղ ուժերով իրականացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածի վերականգնման աշխատանքներ՝ քար և ավազ լցնելու միջոցով: