Երևանում 64-ամյա տղամարդը «Գազելով» առևանգել է իր նախկին կնոջն ու մեղրով լի բանկան ջարդել գլխին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնում գտնվող նստավայրում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Պողոսյանի գործի դատական քննությունը: 64-ամյա Գագիկ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրված նախկին կնոջն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով և 117 հոդվածով:
Դատարանը հաստատված է գնահատել, որ 2017 թվականի հուլիսի 23-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Գագիկ Պողոսյանը նախկին կնոջը հանդիպելու և բանկայով մեղր փոխանցելու նպատակով ընկերոջ վարած «Գազել»-ով գնացել է կնոջ ու դստեր վարձակալած բնակարանի մոտ: Բնակարանից դուրս եկած կնոջը Գագիկն առաջարկել է «քաղաքավարի լինել»՝ բարձրանալ մեքենա ու «մարդավարի» բարևել ընկերներին:
Երբ կինը ստիպված հայտնվել է «Գազելի» սրահում, Գագիկ Պողոսյանը փակել է մեքենայի դուռը, կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել ու պահանջել է, որ ընկերը մեքենան վարի դեպի իր տուն՝ այդպես Գագիկ Պողոսյանն առևանգել է նախկին կնոջը: Երբ հասել են Կրկեսի շենքի մոտ, Գագիկը վիճել է մեքենայից իջնելու պահանջներ դնող կնոջ հետ, մեղրի մեկ կիլոգրամանոց բանկայով հարվածել է կնոջ գլխին, ինչից մեղրով լի բանկան ջարդվել է, կնոջ գլուխը վնասվել , ու արյուն է հոսել: Գագիկը նաև ձեռքերով է հարվածներ հասցրել կնոջ մարմնին՝ պատճառելով արյունազեղումներ:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում