Մամուլ

Արագածոտնի մարզում ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Պետրոս Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Վթարի փաստով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի քննչական համապատասխան ստորաբաժանումում փաստաթղթեր են կազմվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաշվեկշռում։

avtovtar 5 2
avtovtar 6 2
avtovtar 7 1
Կիսվեք ձեր էջում