Մամուլ

Արջը հարձակվել է գյուղացու վրա․ նա մահացել է

Ռուսաստանի Բուրյաթիայի ինքնավար հանրապետությունում արջի հարձակման հետևանքով գյուղացի տղամարդ է մահացել։ 1970 թվականին ծնված տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Զակամենսկի շրջանի գյուղերից մեկում։ Տղամարդը կնոջն ուղեկցել է ավտոբուսի կայարան, իսկ վերադարձի ճանապարհին որոշել է թեքվել անտառի կողմը, որտեղ արածում էին նրա անասունները։ Հենց այդ հատվածում էլ նրա վրա հարձակվել է արջը։

Դեպքի վայրում այժմ աշխատում են անտառային տնտեսության աշխատակիցներն ու այլ մասնագետներ։

Կիսվեք ձեր էջում