ՄամուլՏեսանյութ

Ինչ չներեց Ձեզ Նիկոլ Փաշինյանը․ հարց Հայկ Սարգսյանին

«2021 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես և վարչապետը շատ էինք շփվում։ Ես անընդհատ խնդիրների մասին բարձրաձայնում էի։ Ինձ դուր չէր գալիս ԱԱԾ-ի, Ոստիկանության աշխատանքը։ Կարելի էր ասել՝ նոյեմբրի 9-ից հետո ընդհանրապես չէին աշխատում»։

Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Երբ ասում էի, սկսում էի բարձրաձայնել վատ բաները, հասկացա, որ դա սկսում է վանել։ Վարչապետը սկսում էր խուսափել շփումից։ 

Ես ինձ եմ մեղադրում, որ ավելի ուղիղ եմ այդ խնդիրները բարձրաձայնել։ Պետք է ավելի դիվանագիտորեն մոտենայի»,- նշել է նա։

Կիսվեք ձեր էջում