Այսօր Ալեն Սիմոնյանի հարսանիքն է
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսանիքն է։ Նա ամուսնանում է մոդել Անելյա Գուբրյանի հետ։
Ամիսներ առաջ տեղի էր ունեցել զույգի նշանադրությունը։ Այն կայացել էր այս տարի՝ փետրվարի 28-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարսանեկան խնջույքը նախատեսվում է անցկացնել Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հարսնացուն վաղուց նրա օրինական կինն է, որի հետ հարաբերությունները հրապարակավ օրինականացրեց մոտ մեկ ամիս առաջ։ Անելա Գուբրյանը Ալեն Սիմոնյանի ընկերոջ դուստրն է, 26 տարեկան է։
Հետևեք էջին, հարսանեկան կադրերին հետևելու համար։



