Երկրաշարժ է գրանցվել
Վրաստանում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, երկրաշարժ է տեղի ունեցել։
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիից 53 կմ հեռավորության վրա՝ Գորի քաղաքի տարածքում։
Այս պահին երկրաշարժի հետևանքների կամ այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։


