Մամուլ

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է «նիկոլական» բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով հայտարարել է, թե իբր Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»:

Դատարանը Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքում հրապարակել, բացի այդ նաև 100 հազար դրամի փոխհատուցում վճարել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Սերինե Խաչատրյանի նախագահությամբ, 2026 թվականի հուլիսի 27-ին մասնակի բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի։

Դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին Facebook-ի իր էջում հերքել Կարապետյանի վերաբերյալ նախկինում հրապարակված զրպարտություն համարվող տեղեկությունները՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում։

Միաժամանակ դատարանը Ռոման Բաղդասարյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել է 200 հազար դրամ՝ որպես զրպարտության և վիրավորանքի համար հատուցում։

Կարապետյանը նախապես պահանջել էր 9 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն և հերքում։

Կիսվեք ձեր էջում