Մամուլ

Լավ լուր կենսաթոշակառուների համար

Bavnews.am-ը տեղեկացնում է, որ կառավարությունը նախատեսում է շարունակական դարձնել կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար տրամադրելու ծրագիրը՝ դրա գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Նախագծով նախատեսվում է նաև էական փոփոխություն կատարել հետվճարի չափի հարցում։

Մասնավորապես, անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 տոկոս դրույքաչափը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով այն 20 տոկոսի։

Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել նաև տրամադրվող հետվճարի առավելագույն չափը։

Եթե ներկայում կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարի առավելագույն չափը կազմում է 6000 դրամ, ապա առաջարկվող փոփոխության ընդունումից հետո այն կկազմի 10 000 դրամ։

Նախատեսվող փոփոխությունների արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և իր գնումներն անկանխիկ եղանակով կատարող կենսաթոշակառուների ստացվող գումարը կարող է ավելանալ մոտ 3000-4000 դրամով։

Այսպիսով, կառավարությունը նախատեսում է ոչ միայն երկարաձգել կենսաթոշակառուների համար գործող հետվճարի ծրագիրը, այլև զգալիորեն ավելացնել դրա շրջանակում տրամադրվող գումարի չափը։

Նախատեսվող փոփոխության արդյունքում ակնկալվում է խթանել կենսաթոշակառուների կողմից անկանխիկ վճարումների կիրառումը՝ միաժամանակ մեծացնելով նրանց ստացվող հետվճարի չափը։

Կիսվեք ձեր էջում