Մամուլ

Բյուրեղավանում 29-ամյա կին է ձերբակալվել. նրա տանը թմրամիջոցի փաթեթներ են հայտնաբերվել

Բյուրեղավանի բնակիչներից մեկի տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվել է նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել կնոջ բնակարանում»,– ասված է հաղորդագրությունում։

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ` մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվեք ձեր էջում