Հերթական ավտովթարի պատճառով կա վիրավոր․ մանրամասներ
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ-1 ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են 60-ամյա Գևորգ Ա․-ի վարած «Mercedes Vito» և 74-ամյա Մնացական Խ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


