ՏեսանյութԱզատ խոսք

Աննա Հակոբյանը մտադիր է փոխել հայկական ընտանիքի մոդելը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Հակոբյանը մտադրություն է հայտնում փոխել հայկական ընտանիքի մոդելը։ Այս մասին նա հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։

Փաշինյանը կինը պնդում է, որ փոխադարձ հարգանքը, իրար հարգելը, իրար անձնական տարածքն հարգելը երևույթներ են, որ մեզ իսպառ ծանոթ չեն, որովհետև դրանք, իր պնդմամբ՝ չկան մեր մշակույթի մեջ։

«Բայց դրանք բոլորին կխաղաղեցնեն, որ բոլորն ուրախ կլինեն, երբ մեր ընտանիքի մոդելը փոխվի»,- ասել է Հակոբյանը։

Նա նաև նշել է, որ համապատասխան օրենքի նախագիծ է մշակվել ու ինքը պատրաստվում է հանդիպում խնդրել ընդդիմադիր խմբակցություններից և խնդրելու է, որ այս մեկ դեպքում կողմ քվեարկեն օրենքի նախագծին։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում