Մամուլ

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում, Սարավան-Զանգեր հատվածում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները մարել են Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Սեյրան Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները՝ ստորև․

hrdeh meqena 4
hrdeh meqena 3
hrdeh meqena 2
hrdeh meqena 1
hrdeh meqena 5
Կիսվեք ձեր էջում