«Temu-ն էլ փակեն, հոյակապ կլինի». ի՞նչ պատկեր է առևտրի կենտրոններում
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ News.am-ը առևտրի կենտրոնում հարցում է անցկացրել՝ հասկանալու, թե ինչ վիճակում է առևտուրը և որքան ակտիվ են գնորդները։
Վաճառողների գնահատականները տարբեր են։ Ոմանք նշում են, որ հաճախորդների հոսքը բավականին ակտիվ է, իսկ որոշ ապրանքների, մասնավորապես՝ պայուսակների վաճառքը, նախորդ տարվա համեմատ աճել է։
Նրանց խոսքով՝ գնորդները նախընտրում են տեղում տեսնել ապրանքը, գնահատել դրա որակը և ընտրել իրենց հնարավորություններին համապատասխան տարբերակ։
Մյուս վաճառողները, սակայն, դժգոհում են՝ նշելով, որ հաճախորդների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, իսկ առևտուրը՝ վատացել։ Ոմանք նաև նշում են, որ դպրոցական սեզոնին ընդառաջ նոր ապրանքներ չեն հասցրել ներմուծել և հիմնականում վաճառում են նախորդ տարվա տեսականին։
Վաճառողները նկատում են նաև, որ գնորդներն ավելի զգուշավոր են դարձել և հաճախ նախընտրում են մատչելի ապրանքներ։ Ոմանք առևտրի նվազումը կապում են նաև առցանց գնումների և պատվերների տարածվածության հետ։
Այսպիսով, սեպտեմբերի 1-ից առաջ առևտրի վիճակի վերաբերյալ վաճառողների կարծիքները միանշանակ չեն․ մի մասը նկատում է ակտիվություն, մյուսները՝ նախորդ տարիների համեմատ վաճառքի անկում։
Տեսանյութը ստորև․


