Բացառիկ տեսանյութ․ այս ցատկից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում
Ինչպես արդեն հայտնել էինք՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակ Խաչիկ Մուրադյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքի արդյունքում ջրվեժում 6 մետր խորությունից հայտնաբերեց և դուրս բերեց ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է 21-ամյա երիտասարդը 4 մետր բարձրությունից ցատկում ջուրը։
Ըստ տեղեկությունների՝ ցատկից հետո երիտասարդը խեղդվել է։ Նրա մարմինը ջրասուզակը հայտնաբերել է մոտ 6 մետր խորության վրա։
Տեսանյութը ստորև․


