Մամուլ

Կյանքից անժամանակ հեռացել է Համլետ Դադայանը

Հուլիսի 23-ին կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը (Քոլոն)։ Հայտնում են ԵԿՄ-ից։

Համլետ Դադայանն իր կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։

Նա մասնակցել էր Արցախի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին, իսկ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ԵԿՄ գումարտակի կազմում շարունակում էր անձնվիրաբար ծառայել՝ մշտապես ներգրավված լինելով մարտական հերթապահություններում։

Մարտական ընկերների եւ զինակիցների հիշողության մեջ նա կմնա որպես հայրենիքին անմնացորդ նվիրված, ազնիվ, քաջ, համարձակ ու պատասխանատու ազատամարտիկ, հրամանատար եւ ընկեր, որը անձնվիրաբար ծառայում էր հայրենիքին։

Նախօրեին հայտնել էինք, որ  Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։ Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։ Մահացածը Համլետ Դադայանն է եղել։

Կիսվեք ձեր էջում