Քիչ առաջ Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի
Քիչ առաջ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։
Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել նաև 15-ամյա Գ․ Մարգարյանը։
Նշենք նաև, որ Էրեբունիում 30-ից ավել կրակոցների հետեւանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն էր:
Տեսանյութը ստորև


