Շոու-բիզնեսՏեսանյութ

«Էս ինչ քոսոտ տորթ ա». Քրիստինա Եղոյանը կիսվել է մայրիկի տարեդարձի կադրերով

Դերասանուհի և երգչուհի Քրիստինա Եղոյանի ընտանիքում տոնական օր է։ Քրիստինան և նրա քույրը՝ Նարեն, հումորային ու յուրօրինակ կերպով շնորհավորել են իրենց մայրիկի՝ տիկին Նարինեի ծննդյան տարեդարձը։

Քրիստինան սոցիալական ցանցերում հրապարակել է ընտանեկան հավաքույթից զվարճալի տեսանյութ, որն արագ գրավել է հետևորդների ուշադրությունը։

Հոլովակում երևում է, թե ինչպես են քույրերը ներկայացնում մայրիկի համար պատվիրված տորթը, որը ստացել էին ռեստորանից։ Տեսանյութն ուղեկցվում է նրանց անմիջական կատակներով ու ծիծաղով։

«Էս ինչ քոսոտ տորթ ա… Ձրին էլ էս ա էլի»,- հումորով գրել է Քրիստինան տեսանյութին կից։

Սակայն ամենաջերմ արձագանքը հենց հոբելյարից էր։ Տիկին Նարինեն նշել է, որ իր համար ամենակարևորը ոչ թե տորթի տեսքն ու չափն են, այլ այն սերն ու ուշադրությունը, որ իրեն նվիրում են դուստրերը։

Նրա խոսքերը ևս մեկ անգամ ընդգծել են, որ ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը ցանկացած նվերից առավել արժեքավոր են։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում