Սպառողներն այլևս չեն վճարի ներտնային համակարգի սպասարկման համար
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մեկից:
Խոսքը գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարիներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապետյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին:
Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները, եւ հայ սպառողներն այլեւս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայության համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում