«Միշտ մեր սրտերում»․ Լիլուն հուզիչ հրապարակում է արել
Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում կյանքից հեռացավ երգչուհի Լիլուի սկեսրայրը։ Այդ տարիների ընթացքում երգչուհին բազմիցս անդրադարձել է այս ցավալի թեմային՝ կիսվելով իր հուզիչ մտքերով և հիշողություններով։ Այս անգամ ևս Լիլուն ցույց է տվել, որ ամուսնու և երեխաների հետ այցելել է սկեսրայրի շիրիմին։
Հրապարակմանը կից նա գրել է․
«Միշտ մեր սրտերում։ Մեր սիրելի Ավո»։
Նշենք, որ ավելի վաղ, անդրադառնալով ընտանիքի համար ծանր ու զգացմունքային այս թեմային, Լիլուն գրել էր․
«3 տարի առաջ ծանոթացա մի ՄԱՐԴՈՒ հետ, ով դարձավ իմ Հայրն ու ընկերը։ Նա կարողացավ իմ հոգու դատարկությունը լցնել անսահման ջերմությամբ։ Հաճախ եմ լսում, որ անփոխարինելի մարդ չկա, բայց հավատացնում եմ՝ կա։ Այդ մարդն է, ով դարձավ իմ հայրը և ինձ տվեց այն ամենը, ինչ հայրս չէր տվել՝ լրացնելով նրա բացը։ Նա առաջին մարդն էր, ով գրկաբաց ընդունեց ինձ։ Նա այն մարդն էր, որի մեջ միավորված էին մարդկային ամենաբարի ու դրական հատկանիշները։
Ես նրա մեջ անգամ պապիկի կարոտ էի առնում, երբ տեսնում էի, թե ինչպես էր խաղում իմ բալիկների հետ։
Գիտեմ, որ հիմա շատերի համար անհավատալի կթվա, բայց ես նրան անսահման շատ եմ սիրում և, այո՛, եթե դիմացինդ օժտված է մարդկային ամենավեհ արժանիքներով, ակամա խոնարհվում ես նրա առաջ և իսկապես պաշտում նրան։
Լավ ամուսին, լավ հայր, ամենաբարի պապիկ։ Վստահաբար ասում եմ՝ աշխարհը կորցրեց քայլող բարության, ուրախության և ջերմության մի մեծ աղբյուր։ Ամենահյուրընկալ մարդը կարողանում էր իր շուրջը համախմբել նույնիսկ օտար մարդկանց և սեր տարածել։
Արտաքուստ խրոխտ ու հզոր տղամարդու հոգին այնքան փխրուն էր։ Երեք տարվա ընթացքում նա ինձ սովորեցրեց ամենակարևորը՝ միշտ ամուր կանգնել և երբեք չկոտրվել։
Պահելու ենք քո փոխանցածը։ Մենք խեղճանալու և կոտրվելու համար չենք, պապ ջան, որովհետև դու դա չէիր հանդուրժի։ Անչափ սիրում եմ նրան, չափից շատ։ Անվերջ շնորհակալ եմ այսքան սեր տալու համար։
Ես համոզված եմ, որ նրա հոգին ապրում է լույսերի մեջ, որովհետև նա Աստծո ընտրյալներից էր։ Այնքան շնորհակալ եմ, որ նա ինձ տեսավ որպես արժանի կին իր որդու համար և վստահեց ինձ։ Իսկ ես այդ խոստումը մինչև վերջ կպահեմ և կլինեմ արժանի։
Մենք սիրում ենք քեզ, ՊԱՊ»։



